ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Խորհրդարանն ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը

Խորհրդարանն ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը
10.12.2020 | 12:53

ԱԺ-ն ընդունեց ՀՀ 2021-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ ստանալով 84 կողմ, 14 դեմ ձայներ: ԼՀԿ խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեմ են ներկայացված նախագծին՝ նշելով, որ իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին: ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում նիստին:

Դիտվել է՝ 10024

Մեկնաբանություններ